Փնտրել կայքում

Tuesday, February 7, 2023

ԱՐՅԱՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՅԱՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Աղցանախոտ - Խմել հյութը։

Առյուծագի - ա) 2 թեյօ գդալ մանրացրած խոտի վրա ցնել 1 բաժան եռացրած ջուր, թողնելմի քանի ժամ, քամել։ Պատրաստի թուրմը խմել օրական 3 անգամ 1-ական ճաշի գդալ։ բ) Կարելի է նաև նույն ձևով պատրաստել սպիրտային թուրմ և խմել օրական 40 կաթիլ։ գ) Ուտելուց 0,5 ժամ առաջ խմել թարմ տերևներից քամված հյութը 30-40 կաթիլ։ դ) 1 ճածի գդալ փոշիացրած տերևները լցնել 0,5 լ․ սպիտակ գինու մեջ, թողնել 3-4 օր։ Խմել օրական 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թզենի - օգտագործել պտուղները։

Աղցանախոտի, շաղգամի, ճակնդեղի, գազարի թարմ հյութերը խառնել միմյանց հետ և խմել։

Monday, February 6, 2023

ԱՐԳԱՆԴԻ ՖԻԲՐՈՄԱ (ԹԵԼՔՈՒՌՈՒՑՔ)

 

ԱՐԳԱՆԴԻ ՖԻԲՐՈՄԱ  (ԹԵԼՔՈՒՌՈՒՑՔ)

Աբեղախոտ - Օգտագործել սպիրտային թուրմը։

Մորի - Խմել բույսի եփուկը։

ԱՐԳԱՆԴԻ ԻՋԵՑՈՒՄ

 

ԱՐԳԱՆԴԻ ԻՋԵՑՈՒՄ

Արջընկույզ - 1․ 20գ․ սերմերը 5 օր թողնել 100 գ․ սպիրտի մեջ։ 2 կաթիլ թուրմը 2 ճաշի գդալ ջրում խմել օրական 4-5 անգամ։ Օգտագործել 15-20 օր։  2․   20 գ․ փոշիացրած տերևները լցնել 200 գ․ եռացրած ջրի մեջ։ Թողնել 15-20 րոպե, խմել։

Thursday, February 2, 2023

ԱՐԳԱՆԴԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ

 

ԱՐԳԱՆԴԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Աբեղախոտ - 1. 3 ճաշի գդալ տաք ջրի հետ խառնել 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքը և խմել օրական 2-3 անգամ։  2. Փոշիացրած բուսահումքի վրա լցնել տաք ջուր, թողնել մի քանի ժամ, քամել։ Լուծույթը լցնել տաք ջրի մեջ և լոգանք ընդունել։ 3. Այդ լուծույթով կարելի է լվացում անել 15-20 րոպե։

Տուղտ բժշկ․ - Արմատահյութը հավի յուղի հետ միասին քսել բրդյա պարույրի վրա ևներս տանել։ Փոխել  յուրաքանչյուր 24 ժամը 1 անգամ։ Կրկնել 10-15 օր։

ԱՏԱՄԻ ՑԱՎ

ԱՏԱՄԻ ՑԱՎ

 Ավելուկ - Բույսի եփուկով ողողել բերանը։

Դրախտածառ - 100 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 լ. ջուր, եփել։ Բերանը ողողել եփուկով։

Եղինջ - Հունդի եփուկով ողողել բերանը, սա հեշտացնում է նաև ատամի հեռացումը։ Նաև կարելի է եղինջը եփել և բերանը պահել գոլորու վրա։

ԱՏԱՄԻ ՎԻՐԱԽՈՐՇ

 

ԱՏԱՄԻ ՎԻՐԱԽՈՐՇ

Բադրջուկ - Տերևները փոշիացնել և դնել վիրախորշի մեջ։

ԱՎԻՏԱՄԻՆՈԶ (ԱՎԻՏԱՄԻՆՈՒԹՅՈՒՆ)

 

ԱՎԻՏԱՄԻՆՈԶ  (ԱՎԻՏԱՄԻՆՈՒԹՅՈՒՆ)

Արոսի սով․ - 1 կգ պտուղը եփել 600 գ․ շաքարի հետ։ Ուտել։

Գաթի ծաղիկ - Յուղն օգտագործել կերակրի հետ։

Խնձորենի - Տերևները փոշիացնել, վրան լցնել 4 ծավալ ջուր և 10-15 րոպե եփել։ Թողնել քիչ սառչի, քամել։ Խմել օրական 2-3 թեյի գդալ։

Tuesday, January 31, 2023

ԱՍՑԻՏ

 

Ասցիտ

Կեչու տերևները 50 գ․ մասուրի պտուղները և եզնարգելի արմատները 25-ական գ․ փոշիացնել, խառնել միմյանց հետ։ 1 լիքը ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր։ Թողնել 6 ժամ, ապա 15 րոպե եռացնել։ Խմել 1 օրվա ընթացքում մի քանի անգամից։

Tuesday, May 3, 2022

ԱՍԹՄԱ (ՇՆՉԱՐԳԵԼՔ)

 
Ասթմա Շնչարգելք

Անիսոն սով.

1 գդալ փոշիացրածարմատների վրա լցնել ջուր և թողնել 8 ժամ։ Նույն նստվածքի վրա լցնել եռացող ջուր, թողնել 10 րոպե, քամել։ Քամվածքը խառնել մեղրի հետ և խմել կաթ-կաթ (բրոնխային ասթմայի դեպքում)։

Բերենիկե

1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ 

Monday, April 5, 2021

ԱՉՔԻ ՑԱՎ

Աչքի ցավ

Աչքի ցավ


Ակնախոտ 

ա) 3 թեյի գդալ փոշիացրած խոտաբույսի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ, քամել։ Խմել 1 օրվա ընթացքում։ 

բ) Փոշիացրած բուսահումքը կարելի է ուտել օրվա ընթացքում  3 անգամ։ Օգնում է աչքի բոլոր հիվանդությունների դեպքում։

Եզան լեզու

Wednesday, March 31, 2021

ԱՉՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ

 ԱՉՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Աչքի բորբոքում


Ակնախոտ 

ա) 2 թեյի գդալ փոշիացրած խոտաբույսի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր և եռացնել 10 րոպե։ 1 օրվա չափաբաժինն է։ բ) Կարելի է ուտել նաև փոշիացրած բուսահումքն օրական 3 գ.։

Գայլաթաթ

2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Լուծույթով թրջոց դնել։

Զոպա

Friday, March 26, 2021

Անքնություն

Անքնություն


 Գայլուկ ֊ 1 թեյի գդալ կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ, քամել։ Խմել երեկոյան կում առ կում։ Մեկ օրվա չափաբաժինն է։

Գինարբուկ ֊ 10 գ. (մոտավորապես 10 թեյի գդալ) չորացրած ծաղիկների մանրվածքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր  և 15 րոպե եռացնել։ Թողնել սառչի, քամել։ Խմել 1 օրվա ընթացքում։

Կանեփ ֊  բուսահումքից պատրաստել եփուկ և խմել։

Saturday, September 22, 2018

ԱՆԵՄԻԱ (ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ)

Անեմիա


 Բոգ դեղնավուն - 1) 0,5 թեյի գդալ փոշիացրած արմատներն ու կոճղարմատը 2 ժամ թողնել 400 գ սառը ջրի մեջ։ 1 օրվա չափաբաժինն է։ 2) Փքշիացրած արմատները դանակի ծայրով ուտել կերակրվելուց 0,5 կամ 1 ժամ առաջ օրական 3 անգամ։
Գազար ֊ Ուտել արմատապտուղը։
Զոպա ֊ Բույսի գագաթային մասը չորացնելուց հետո 

Thursday, September 6, 2018

ԱՆԳԻՆԱ (ԲԿԱԲՈՐԲ)

Անգինա Բկաբորբ


Գարի - Սերմերը ծեծել, եփել։ Տաք-տաք տարածել կտորի վրա և կապել կոկորդին։ Կրկնել 2-3 անգամ։

Եղեսպակ - 1 բուռ փոշիացրած տերևների վրա լցնել 2 գդալ քացախ, 1 գդալ մեղր և 0,5 լ ջուր։ Եփել քամել։ Լուծույթով ողողել կոկորդը։

Եղերդ սով. - 2 թեյի գդալ փոշիացրած արմատների վրա լցնել 1 բաժակ 

ԱՅՐՈՒՑՔ

Այրոց Այրուցք


Խնկեղեգ - Ուտել փոշիացրած արմատները։

Ոսկեհազարուկ սով. - 20 գ չորացրած և փոշիացրած խոտաբույսը եփել 1 լ ջրում։ Թողնել սառչի, քամել, խմել։

Տերեփուկ կապույտ - 1) 1-2 թեյի գդալ խոտաբույսի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր։ Թողնել սառչի 10 րոպե։ 1 օրվա չափաբաժինն է։ 2) 1-2 գդալ փոշիացրած բույսն ուտել կերակրվելուց 0,5 ժամ առաջ օրվա ընթացքում մի քանի անգամ։

Wednesday, May 16, 2018

ԱՅՐՎԱԾՔ


Ալոե - Տերևների հյութը քսել վերքին։

Արոսի սևապտուղ - Պտղի հյութը քսել վերքին։

Գերչակ սով. - Յուղը քսել վերքին։

Եղինջ - 1) 8 թեյի գդալ չորացրած և փոշիացրած բույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ։ Այդ լուծույթով թրջոց դնել։ 2) Եղինջի եփուկը խառնել 

ԱՅՏՈՒՑ


Գնձմնձուկ - Բույսի թուրմով թրջոց դնել։

Երիցուկ սով. - 2-3 ճաշի գդալ մանրացրած ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Պահել փակ անոթի մեջ։ Լուծույթով թրջոց դնել։

Զաֆրան - Բուսահումքը եփել այնքան, որ սպեղանու նման թանձրանա։ Պատրաստի եփուկը քսել կտորի վրա և դնել այտուցված մասի վրա։

ԱՄԵՆՈՌԵԱ


Օշինդր սով - Խմել խոտաբույսից կամ միայն տերևներից պատրաստած եփուկը։ 

ԱՂԻՔՆԵՐՈՒՄ ԽՄՈՐՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Բալենի - Խմել պտղի ջրաթուրմը։ 

ԱՂԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՌ


Եզան լեզու - 1 գ սերմը ծեծել, փոշիացնել։ Խմել ջրով օրական 3-4 անգամ։

Չաման - 1) 3 թեյի գդալ պրուղնորի վրա լցնել1 բաժակ եռացրած ջուր։ Եռացնել 15 րոպե։ 1 օրվա չափաբաժինն է։ 2) ծամել չորացրած պտուղները  օրական 3-5 գրամ։ Կարելի է 3-5 պտուղ լցնել ճաշի մեջ և ուտել։ 

ԱՂԻՔՆԵՐԻ ԳԱԼԱՐԱԿԾԿԱՆՔ


Ոսկեհազարուկ սով. - 1 ճաշի գդալ մանրացրած խոտը եփել 1 բաժակ ջրում։ Թողնել սառչի 30 րոպե։ Խմել ուտելուց առաջ 1-ական ճաշի գդալ։ 

ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ


Վուշ սով. - Օգտագործել սերմերի եփուկը։ 

ԱՂԻՔԱՅԻՆ ՊԱՐԱԼԻԶ


Աղիքային պարալիզ - նայե'ք ԱՂԻՔԱՅԻՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ։ 

Monday, May 14, 2018

ԱՂԻՔԱՅԻՆ ՄԱԿԱԲՈՒՅԾ


Հեղինեի խոտ - 1) 1 թեյի գդալ փոշիացրած արմատների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Թողնել 10 ժամ։ Խմել յուրաքանչյուր ժամը մեկ անգամ 1-2 ճաշի գդալ։ 2) 6-9 գ փոշիացրած արմատները եփել 2 բաժակ ջրում այնքան, մինչև մնա  1/3 մասը։ Թողնել սառչի։ Խմել յուրաքանչյուր ժամը մեկ անգամ 1-2 ճաշի գդալ։

Մեղվամուշկի ծաղիկներն ու բեկտենու արմատը 20 - ական գ մանրացնել խառնել

Sunday, May 13, 2018

ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ


Եզան լեզու - Տերևների եփուկը խմել 30 օր, օրական 3-4 գդալ:

Հազարատերևուկ սով. - 15 գ. փոշիացրած տերևներն ու ծաղիկները 3 րոպե եփել 0,5 լ. ջրում: Խմել օրական 3-4 անգամ` 1-ական ճաշի գդալ: Օգտագործել 20-30 օր:

Մատիտեղ բուն - 20 գ. փոշիացրած արմատները լավ եփել 200գ.