Ավելուկ - Փոշիացրած արմատը (մինչև 5 գ․) խմել ջրով։
Աղցանախոտ - Խմել հյութը։
Առյուծագի - ա) 2 թեյօ գդալ մանրացրած խոտի վրա ցնել 1 բաժան եռացրած ջուր, թողնելմի քանի ժամ, քամել։ Պատրաստի թուրմը խմել օրական 3 անգամ 1-ական ճաշի գդալ։ բ) Կարելի է նաև նույն ձևով պատրաստել սպիրտային թուրմ և խմել օրական 40 կաթիլ։ գ) Ուտելուց 0,5 ժամ առաջ խմել թարմ տերևներից քամված հյութը 30-40 կաթիլ։ դ) 1 ճածի գդալ փոշիացրած տերևները լցնել 0,5 լ․ սպիտակ գինու մեջ, թողնել 3-4 օր։ Խմել օրական
Թզենի - օգտագործել պտուղները։
Աղցանախոտի, շաղգամի, ճակնդեղի, գազարի թարմ հյութերը խառնել միմյանց հետ և խմել։
Արջընկույզ - 1․ 20գ․ սերմերը 5 օր թողնել 100 գ․ սպիրտի մեջ։ 2 կաթիլ թուրմը 2 ճաշի գդալ ջրում խմել օրական 4-5 անգամ։ Օգտագործել 15-20 օր։ 2․ 20 գ․ փոշիացրած տերևները լցնել 200 գ․ եռացրած ջրի մեջ։ Թողնել 15-20 րոպե, խմել։
Աբեղախոտ - 1. 3 ճաշի գդալ տաք ջրի հետ խառնել 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքը և խմել օրական 2-3 անգամ։ 2. Փոշիացրած բուսահումքի վրա լցնել տաք ջուր, թողնել մի քանի ժամ, քամել։ Լուծույթը լցնել տաք ջրի մեջ և լոգանք ընդունել։ 3. Այդ լուծույթով կարելի է լվացում անել 15-20 րոպե։
Տուղտ բժշկ․ - Արմատահյութը հավի յուղի հետ միասին քսել բրդյա պարույրի վրա ևներս տանել։ Փոխել յուրաքանչյուր 24 ժամը 1 անգամ։ Կրկնել 10-15 օր։
Դրախտածառ - 100 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 լ. ջուր, եփել։ Բերանը ողողել եփուկով։
Եղինջ - Հունդի եփուկով ողողել բերանը, սա հեշտացնում է նաև ատամի հեռացումը։ Նաև կարելի է եղինջը եփել և բերանը պահել գոլորու վրա։
Արոսի սով․ - 1 կգ պտուղը եփել 600 գ․ շաքարի հետ։ Ուտել։
Գաթի ծաղիկ - Յուղն օգտագործել կերակրի հետ։
Խնձորենի - Տերևները փոշիացնել, վրան լցնել 4 ծավալ ջուր և 10-15 րոպե եփել։ Թողնել քիչ սառչի, քամել։ Խմել օրական 2-3 թեյի գդալ։
Կեչու տերևները 50 գ․ մասուրի պտուղները և եզնարգելի արմատները 25-ական գ․ փոշիացնել, խառնել միմյանց հետ։ 1 լիքը ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր։ Թողնել 6 ժամ, ապա 15 րոպե եռացնել։ Խմել 1 օրվա ընթացքում մի քանի անգամից։
1 գդալ փոշիացրածարմատների վրա լցնել ջուր և թողնել 8 ժամ։ Նույն նստվածքի վրա լցնել եռացող ջուր, թողնել 10 րոպե, քամել։ Քամվածքը խառնել մեղրի հետ և խմել կաթ-կաթ (բրոնխային ասթմայի դեպքում)։
ա) 3 թեյի գդալ փոշիացրած խոտաբույսի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ, քամել։ Խմել 1 օրվա ընթացքում։
բ) Փոշիացրած բուսահումքը կարելի է ուտել օրվա ընթացքում 3 անգամ։ Օգնում է աչքի բոլոր հիվանդությունների դեպքում։
ա) 2 թեյի գդալ փոշիացրած խոտաբույսի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր և եռացնել 10 րոպե։ 1 օրվա չափաբաժինն է։ բ) Կարելի է ուտել նաև փոշիացրած բուսահումքն օրական 3 գ.։
2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Լուծույթով թրջոց դնել։
Գայլուկ ֊ 1 թեյի գդալ կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ, քամել։ Խմել երեկոյան կում առ կում։ Մեկ օրվա չափաբաժինն է։
Գինարբուկ ֊ 10 գ. (մոտավորապես 10 թեյի գդալ) չորացրած ծաղիկների մանրվածքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր և 15 րոպե եռացնել։ Թողնել սառչի, քամել։ Խմել 1 օրվա ընթացքում։
Կանեփ ֊ բուսահումքից պատրաստել եփուկ և խմել։